Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Խուճապի մեջ են

Խուճապի մեջ են
15.07.2013 | 17:33

Այսպես բնորոշեց մեր զրույցի ժամանակ «Նախախորհրդարան» քաղաքացիական նախաձեռնության համակարգող Գարեգին Չուգասզյանն ուրբաթօրյա ակցիայի ժամանակ իրեն Կենտրոնի ոստիկանության բաժին բերման ենթարկելը: Նա գոհունակություն հայտնեց, որ չնայած իր նկատմամբ ոտնձգությանը, ակցիան կայացավ, ժողովուրդը ցույց տվեց իր վճռականությունը, որ պայքարելու է Փակ շուկայի համար, որը հուշարձան է և ունի հանրային նշանակություն:

Ինչո՞ւ են իշխանությունները հերթական անգամ ցույց տալիս, որ իրենք հարկ եղած դեպքում կարող են կիրառել բռնություն, կարող են ոստիկանության բաժիններ քարշ տալ պայքարի դուրս եկած քաղաքացուն: Եվ սա այն ժամանակ, երբ առաջիկա ամիսներին պետք է արվեն Եվրամիությանն ինտեգրվելու առաջին քայլերը, ու Հայաստանն էլ պետք է ցույց տա, որ հավատարիմ է եվրոպական արժեքներին: Հաշվի առնենք, որ հենց ԵՄ-ին ինտեգրվելու հանձնառությունը ենթադրում է ազատագրում Փակ շուկայի, այլ հուշարձանների, հանրային նշանակության օբյեկտների վրա թաթը դրած օդիոզ օլիգարխներից:
Ինչո՞ւ է իշխանությունը շարունակում գնալ տրորված ճանապարհով և ցույց տալիս, որ ապագայում ստորագրվելիք ցանկացած համաձայնագիր իր համար կարող է լինել հռչակագրային փաստաթուղթ:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1901

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ